Նիգերիայի բանակը խոշոր գործողություն է անցկացնում Մայդուգուրի քաղաքում «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստ գրոհայինների դեմ: Գործողությանը մասնակցում են ինչպես ցամաքային զորքեր, այնպես էլ՝ ուղղաթիռներ:

Զինվորականները հայտարարել են, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է «Բոկո հարամի» հրամանատարներից մեկը, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին, Նիգերիայում պայթուցիկներով զինված գրոհայինները Ֆիկա քաղաքում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի, դպրոցի եւ բջջային կապի երկու աշտարակների վրա: Գրոհայինները նռնակներ են օգտագործել: Չճշտված տվյալների համաձայն, զոհվել է երկու ոստիկան:

Լարվածության մեծացման ֆոնին Ֆիկայում բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել: