«Call of Duty»-ի «Black Ops 2» համացանցային նոր խաղը` շութերը շահույթի ռեկորդ է գրանցել: Վաճառքն սկսելու առաջին օրերին խաղը 500 մլն դոլար է «վաստակել», հաղորդում է «Polygon» կայքը:
Այսպիսով, «Black Ops 2»-ը դարձել է «Call of Duty» շարքի չորրորդ խաղը, որին հաջողվել է դառնալ տարվա ամենաեկամտաբեր նորույթը:
Ինչպես հաղորդում է կաքը, «Call of Duty» շարքն ավելի եկամտաբեր է, քան նմանատիպ մյուս երկու ֆրանշիզները, ինչպիսիք են «Հարի Փոթերը» եւ «Աստղային պատերազմները»:
«Call of Dut»-ի «Black Ops 2»-ը «Treyarch» ստուդիայից դուրս է եկել նոյեմբերի 13-ին:




























