Սթրեսը հաղթահարելու համար ալկոհոլի օգնությանը դիմող անձինք հետագայում նրանից կախվածության ռիսկի են գնում, հայտարարել են Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի գիտնականները:

Նման անձինք ալկոհոլի մեծ չափաքանակ են օգտագործում եւ «փլվում»: Մասնագետները դա բացատրում են ուղեղի առանձնահատուկ կառուցվածքով: Նրանք նաեւ պարզել են, որ ալկոհոլիզմի է մղում հարբած վիճակից  բավականություն ստանալու եւ ռիսկի զգացողության բացակայությունը, գրում է «The Telegraph»-ը:

Գիտնականները ենթադրում են, որ ալկոհոլիզմի, ինչպես եւ թմրամոլության համար կարող են նյարդաբանական նախադրյալներ լինել: Նրանց հետազոտությունը հրապարակվել է «Biology of Mood & Anxiety Disorders» ամսագրում: