ԱՄՆ Միչիգանի նահանգի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ ռեֆլեքսոլոգիան (ոտքերի մերսման հատուկ տեսակ, որը կիրառվել է դեռեւս փարավոնների ժամանակ), օգնում է քաղցկեղով հիվանդներին թեթեւացնել սիմպտոմները եւ լուծել ամենօրյա պարտականությունները կատարելու խնդիրը, գրում է Science Daily-ն:
Աշխատանքի հեղինակ Գվեն Վայաթի խոսքով, սա առաջին լայնամասշտաբ հետազոտությունն է ռեֆլեքսոթերապիայի ոլորտում: Մերսման հիմքում ոտնաթաթի որոշակի կետերի խթանումն է, որը բարելավում է համապատասխան օրգանների գործառույթը:
Հետազոտմանը մասնակցել են 385 կանայք, որոնք քիմաթերապիայի կամ հորմոնալ թերապիայի կուրս են անցել կրծքագեղձի քաղցկեղի փուլից ոչ ուշ: Բոլոր կանանց բաժանել են երք խմբի. մի մասն այցելել է ռեֆլեքսոլոգի, մյուսները ոտնաթաթի մերսում են անցել, իսկ երրորդները սովորական բուժման կուրս են անցել:
Արդյունքում պարզվել է, որ ռեֆլեքսոլոգին այցելող կանայք ավելի քիչ են բողոքել հեւոցներից (ամենահաճախ հանդիպող սիմպտոմը կրծքագեղձի քաղցկեղ ունեցողների մոտ), ավելի հեշտությամբ են կատարել ամենօրյա գործերը, ավելի հեշտ են դիմացել դժվարություններին: Ոտնաթաթի մերսման մասնակցող խմբի կանայք հայտարարել են, որ նվազել է հոգնածության զգացումը:




























