Ֆրանսիայի Բուր Լա Ռեն կոմունայում նոյեմբերի 17-ին կլոր սեղան կկազմակերպվի «Պատմական ֆրանկոֆոնիան Հայաստանում եւ Թուրքիայում» թեմայով: Այս մասին հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն:
Հայերը միշտ շփումներ են ունեցել Եվրոպայի հետ, հատկապես խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ ֆրանկ ասպետները եւ հայերը իշխում էին Էդեսսայում եւ Կիլիկիայում:
Հայ մտավորականությունն Օսմանյան կայսրությունում հաճախել է ֆրանկալեզու կրոնական դպրոցներ: 19-րդ եւ 20-րդ դարերում շատ հեղինակներ գրել են ֆրանսերենով: Այսօր Երեւանի ֆրանսիական համալսարանը բազմաթիվ ուսանողներ է կրթում ֆրանսերենով:
1535 թվականին Ֆրանսիսկ I-ը եւ սուլթան Սուլեյմանը երկկողմ համաձայնագիր են կնքել, որը 7 անգամ երկարաձգվել է՝ մինչեւ 1878 թվականը, որպեսզի ապահովվեն փոխադարձ կոնցեսիաները (հյուպատոսություններ, դպրոցներ):
Ֆրանսերենով է խոսել Ստամբուլի էլիտան եւ նույնիսկ հիմա Գալաթասարայի համալսարանը պահպանել է իր լավ վարկանիշը:





























