Համակարգչային անվտանգության մասնագետները Internet Explorer բրոուզերում մի քանի ծրագրային սխալներ են գտել, եւ պարզել, որ դրանք հնարավոր է օգտագործված լինեն Google-ի սերվերների վրա կատարված վերջին կիբեր հարձակման ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է mobilnik.ua-ն, ինտերնետ բրոուզերի ծրագրային մի քանի կոպիտ սխալները հայտնաբերել են Core Security Technologies ամերիկյան ընկերության մասնագետները, որոնց կարծիքով, Internet Explorer-ի ծրագրային թերություններն օգտագործելով՝ հաքերներին հասանելի կդառնան միանգամից մի քանի միլիոն համակարգչային ֆայլեր ։
Տեղեկացնենք, որ այս տեղեկության հաստատումից հետո Internet Explorer-ն արտադրող Microsoft ընկերությունը շատ արագ ծրագրային հավելումներ է բաց թողել շուկա, որոնցով պետք է վերացվեն ծրագրային թերությունները, սակայն համակարգչային ծրագրավորողների կարծիքով Internet Explorer-ի որակական հատկանիշները հույս չեն ներշնչում, եւ բացառված չէ, որ շուտով նոր թերություններ կհայտնվեն այս ծրագրում։




























