Եմենում ահաբեկչության զոհ է դարձել երեք մարդ։ Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Զինջիբար քաղաքում, կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող անցակետում։
Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Երեք զոհվածներից մեկը ահաբեկիչն է։ Եվս երկու մարդ ծանր վիճակում են, հաղորդում է Rosbalt-ը։
Հիշեցնենք, որ Եմենի հարավում ահաբեկչություն էր տեղի ունեցել նաեւ հոկտեմբերի 22-ին։ Ադենի ռազմաբազայում հեռակառավարվող ռումբի պայթյունից զոհվել էր հինգ մարդ։
«Ալ Կաիդայի» յեմենյան բջիջը ամենաակտիվներից է տարածաշրջանում եւ աշխարհում։ Այն հայտնի է «Ալ Կաիդան Արաբական թերակղզիում» անվանումով։




























