«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում հինգ անգամ ազատազրկման դատապարտված Արտակ Աբրահամյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է բջջային հեռախոս։

Արտակ Աբրահամյանը հացադուլ է հայտարարել եւ կարել է բերանը։ Րոպեներ անց նա հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել՝ խնդրելով նաեւ առգրաված բջջային հեռախոսը հանձնել հարազատներից որեւէ մեկին, հայտնում է Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը։