Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում բռնության ալիք է բարձրացել. միայն նախորդ օրվա ընթացքում ութ մարդ է սպանվել։

Սան Պաուլու քաղաքում անհայտ անձինք կրակել են մի կնոջ եւ նրա մեկ տարեկան երեխայի վրա։ Երեխան տեղում մահացել է, կինը՝ ծանր վիրավորվել։

Rusnovosti.ru-ն, վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, գրում է, որ եւս 7 մարդ նահանգի տարբեր հատվածներում փողոցային հրաձգության զոհ են դարձել։

Ոստիկանության տվյալներով՝ փողոցային ավազակախմբերի հանցավոր աշխուժացման թիկունքում կանգնած է «Մայրաքաղաքի առաջին հրամանատարություն» կոչվող հզոր խմբավորման ղեկավարը։

2006թ. հենց այդ հանցախումբն էր Բրազիլիայի երեք նահանգների միանգամից 73 բանտերում զանգվածային ցույցեր կազմակերպել։ Այն ժամանակ երկու շաբաթում հարյուրից ավելի մարդ էր զոհվել։