Չինաստանի Հունան հարավային նահանգում բնակվող ֆերմեր Հուան Դեմինը սովորցրել է իր խոզերին ցատկել աշտարակից։ Հուանի կարծիքով, լողը բարձրացնում է խոզերի իմունիտետը եւ բարձրացնում է նրանց մսի որակը։

China Daily-ն հաղորդում է, որ ֆերմերը երեք մետր բարձրությամբ աշտարակ է կառուցել խոզանոցի մոտ գտնվող փոքր լճի ափին։ Խոզերն իհարկե ֆերմերի օգնությամբ են հայտնվում ջրում, սակայն ափ են դուրս գալիս սեփական ուժերով։

Խոզերի ախորժակը ավելի է բացվում եւ նրանք ավելի շատ են ուտում եւ ավելի արագ են մեծանում։ Տնտեսական ցուցանիշներն արդարացնում են չինացու ջանքերը։ Լողացող կենդանիների միսը նա կարողանում է վաճառել սովորական խոզի մսից երեք անգամ թանկ։ Բացի այդ նրա խոզերի աշտարակը դարձել է հայտնի վայր Չինաստանում։