Մոսվայում Պաշտպանության նախարարության գործով նոր ձերբակալություններ են եղել: «Սլավյանկա» ընկերության 50-ամյա գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յոլկինը եւ «Անվտանգութուն եւ կապ» ընկերության ղեկավար Յուլյա Ռոտանովան, ովքեր, ըստ հետաքննության, պետությունից 53 մլն ռուբլի են յուրացրել, ձերբակալվել են երկու ամսով:
Հետաքննության կարծիքով` ազատության մեջ գտնվելով` Յոլկինը կարող էր հեռանալ արտերկիր` օգտագոծել ազդեցիկ ծանոթությունները, մասնավորապես նա վստահելի հարաբերությունների մեջ է պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովի հետ, հաղորդում է LifeNews-ը:
«Կոմերսանտը» տեղեկացնում է, որ «Սլավյանկայի» գրասենյակներում խուզարկությունների ժամանակ մեծ քանակով կանխկիկ գումար է առգրավվել: Մոսկովյան բանկերից միայն մեկում, որտեղ Ռոտովան Յոլկինի լիազորությամբ նրա գումարն է պահ տվել, հետաքննության ժամանակ բանկային երկու արկղերում հայտնբարվել է 4,6 եւ 125 մլն ռուբլի եւ չորս շվեյցարական ոսկե «Բրեգետ» ժամացույց:
Թերթը նշում է, որ «Սլավյանկայի» տնօրենը պատրաստվում էր մեծ շուքով նշել ծննդյան օրը եւ հյուրերին պետք է զվարճացնեին ռուսաստացի եւ արտասահմանցի աստղեր, այդ թվում` Ջենիֆեր Լոպեսը: Հյուրերի թվում է եղել նաեւ նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը:





























