Նյու Յորքի շրջանային դատախազ Մարկ Սաբենը խոսոտովանել է, որ 1970-ականներին նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում: Նախկինում նա ժխտում էր այդ փաստը: «Ես ցավում եմ իմ ստի համար եւ ներողություն եմ խնդրում»,- ասել է նա հատուկ մամուլի ասուլիսում:
Սաբենը դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2008-ից եւ 2012-ին նախատեսում էր վերընտրվել երկրորդ ժամկետում: Դրանից մի քանի օր առաջ տեղական լրատվամիջոցնում հայտնվում է տեղեկատվություն այն մասին, որ Սաբենը 1970-ականներին պոռնոաստղ է եղել, հաղորդում է TOPNews-ը:
Դատախազն ասել է, որ ժխտել է այդ տեղեկությունները, քանի որ «անհանգստացել է ընտանիքի եւ մտերիմների համար», ավելացնելով, որ հարազատներից ոչ ոք ոչինչ չի իմացել իր կենսագրության այդ էջի մասին:




























