Եգիպտոսում գնացքը հարվածել է դպրոցական ավտոբուսին: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով ՄԵՆԱ գործակալությանը, հայտնում է 40 զոհի մասին, մեկ այլ աղբյուրով նրանց թիվը տատանվում է  25-30 շրջանում:

Եգիպտական լրատվամիջոցների հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել հարավային Ասյուտ նահանգում: Մանֆալուտ քաղաքից երեխաներին տեղափոխած ավտոբուսը բախվել է Ասյուտ- Կահիրե գնացքին: Կատարվածի մանրամասները ճշտվում են: