Նոյեմբերի 16-ին, ժամը 09.40-ի սահմաններում, 1991 թ. ծնված Գոռ Հ.-ն «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Օֆիկ Դադոյանին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է, հայտնում են Հայաստանի Ոստիկանությունից:

Վարորդը Դադոյանի դիակը տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ներկայացել ոստիկանություն:

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: