Համաշխարհային կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեն նոյեմբերի 17-ին դառնում է 70 տարեկան: Բարեպաշտ կաթոլիկը, ով ցույց էր տվել մերկ Քրիստոսին, կինոյի պատմությանը թողել է երեք տասնյակ սկանդալային եւ խորիմաստ ժապավեններ` գրեթե օրինակելի բարոյականությամբ: Հանրահայտ ռեժիսորը հոբելյանը նշելու է իր սիրելի Դի Կապրիոյի եւ հինգերորդ կնոջ հետ:
Իտալական ծագումով ամերիկացի կինոռեժիսորը 1966-ին Նյու Յորքի համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո, մի քանի տարի դասավանդում է կինոյի ֆակուլտետում: 1974թ. նա նկարահանում է «Ալիսան այլեւս այստեղ չի ապրում» ֆիլմը, որի գլխավոր դերասանուհի Էլեն Բերստին «Օսկար» է ստացել լավագուն կանացի դերի համար:
1976թ. նրա «Տաքսիստ» ֆիլմը Կաննի փառատոնի Գրան պրիին է արժանացել: Իսկ 1980թ. «Կատաղած ցուլ» ֆիլմը երկու «Օսկար» է ստանում, որոնցից մեկը` գլխավոր հերոսին մարմնավորող Ռոբերտ դե Նիրոն` լավագույն տղամարդու դերի համար:
Սկորսեզեի «Քրիսոտոսի վերջին փորձությունը» (1988) հարուցել էր քրիսոտենական աշխարհի դժգոհությունը: Որոշ երկրներում ֆիլմի ցուղադրությունն արգելվել էր:
Որպես լավագույն ռեժիսոր Սկրոսեզեն «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմի համար` 2002թ-ին: Նրա «Ավիատորը» 2004թ-ին քննադատների կողմից հռչակվել է լավագույնը:
Ռեժիսորի վերջին` «Ժամանակի պահապանը» ֆիլմը, որը նկարահանվել է 3D ձեւաչափով, 2012թ-ին հինգ «Օսկարի» է արժանացել:




























