Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ սկսված արյունահեղության հետ կապված հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նոյեմբերի 16-ի երեկոյան Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպումից հետո մնացել է աշխատասենյակում եւ 21։20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույց ունեցել։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ծագած վտանգավոր լարվածությունը՝շեշտելով, որ այն բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության վրա։
Ավելի ուշ, Էրդողանը նույն հարցով հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը խոսել են նաեւ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում կայանալիք Թուրքիա-Ռուսաստան համագործակցության խորհրդի նիստի մասին։





























