Չինաստանի Շանհայ - Կունմին ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետեւանքով բախվել է 25 ավտոմեքենա, 6 մարդ զոհվել է, 18-ը տեղափոխվել է հիվանդանոց, յոթը ծայրահեղ ծանր վիճակում է։

Գուանչժոու նահանգի Անշուն քաղաքի մոտ տեղի ունեցած բախման հետեւանքով յոթ մեքենա այրվել է, հաղորդում է aif.ru-ն։ Ավտոպատահարի պատճառները հայտնի չեն։