Բաքուն պատրաստվում է ֆլեշմոբի՝ «Արյունոտ կացիններ» անվանումով: Կանանց օգնության «Մաքուր աշխարհ» հասարակական կազմակերպությունն, ի նշան կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքի, նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել, որոնք կմեկնարկեն նոյեմբերի վերջին եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 10-ը:

Կազմակերպության նախագահ Մեհրիբան Զեյնալովան նշել է, որ առաջին միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, որին կմասնակցեն հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, որոնք կքննարկեն կանանց դեմ բռնության դեմ պայքարի մեթոդները, հաղորդում է AZE.az-ը:

Նույն օրը կկազմակերպվի «Արյունոտ կացիններ» անունը կրող երթը, որի մասնակիցները փողոց դուրս կգան արյունոտ կացինների ու կանանց լուսանկարներով շապիկներով, որոնք վերջին տարիներին բռնության զոհ են դարձել:

Նախատեսված են նաեւ հանդիպումներ կանանց հետ, որոնք այսօր էլ բռնության են ենթարկվում իրենց ամուսինների կողմից: