Բեյրութի Բուջ Համուդ թաղամասի նեղ փողոցներում գտնվող վարդագույն շենքն աստիճանաբար հավաքել է երկրի հայկական ժառանգության սուրբ մասունքները: Հին, բայց դիմացկուն գորգ գործող մեքենան գտնվում է նեղ արհեստանոցի վերջում, որի փայտե շրջանակը հանգստանում է 60-ամյա ամենօրյա աշխատանքից հետո:
Հայկական գորգերը կախված են հարեւանությամբ գտնվող սրճարանում՝ խիտ գործվածքով պայուսակների կողքին, որոնք 100 տարի առաջ հայ վանականները լցրնում էին աղով եւ վերցնում իրենց հետ միայնակ ուղեւորությունների ժամանակ:
Ինչպես հաղորդում է լիբանանյան «The Daily Star»-ը, բոլոր առարկաները՝ սկսած նռան գործվածքով կտորե անձեռոցիկներից մինչեւ երկրորդ հարկում գտնվող երկաթե քանդակները, հայկական ժառանգության պատմությունն են կրում:
Այս վարդագույն շինության նախաձեռնողը Արփի Մանգասարյանն է, որը կբացվի այս ամսվա վերջին եւ կունենա «Պատկեր» անվանումը: Այն հայ արհեստագործների եւ մշակույթի կենտրոն կլինի:
«Պատկերն» իր մեջ կներառի ավանդական արհեստների արհեստանոցներ, պատկերասրահներ հայ նկարիչների համար, ցուցասրահներ եւ հսկայական ճաշասենյակ, որտեղ տեղի տնային տնտեսուհիները ավանդական հայկական ուտեստներ կպատրաստեն հանրության համար:




























