Միսուրի նահանգի ոստիկանությունը պարզում է, թե ինչպես է հոգեպես անհավասարակշիռ տղամարդը, որը ձերբակալվել է ֆիլմի ցուցադրության ժամանակ կինոթատրոնի վրա հարձակվելու կասկածանքով, զենք ձեռք բերելու թույլտվություն ստացել:
Հիշեցնենք, որ Բոլիվար քաղաքի ոստիկանությունը 23-ամյա Բլեք Լամերսին ձերբակալել էր նրա մոր զանգից հետո, որն ասել էր, թե որդին երկու հրացան է գնել եւ պատրաստվում է կրակ բացել կինոթատրոնում մարդկանց վրա: Ավելի ուշ Լամերսն ինքն էր խոստովանել, որ վամպիրական սագայի տոմս է գնել եւ պատրաստվում էր կրակել այցելուների վրա:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», քաղաքային ոտիկանության ղեկավար Հեմիլթոնն ասել է, որ Լամերսն այցելել է բժշկի` հոգեկան հիվանդության հետ կապված, սակայն վերջին շրջանում անհրաժեշտ դեղորայք չի ընդունել:




























