Սիրիայի հարցում ուղիղ զինվորական միջամտություն չի լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում նշեցին արաբագետ Արման Պետրոսյանն ու Սարգիս Գրիգորյանը:
«Հարցն այն է, թե արդյոք Սիրիայի ընդդիմության գործողությունները հատում սադրանք են՝ այդ երկրի գործերին արտաքին միջամտությունը թեթեւացնելու համար: Թեեւ դեռ վաղ է որեւէ քաղաքական կանխատեսում անել, քանի որ սիրիական ճգնաժամում զգալի դեր են խաղում տարբեր միջազգային խաղացողներ, սակայն կարելի է հստակ սահմանել, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ռազմական բախման հավանականությունը շատ փոքր է»,-նկատեց Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով, բաց զինված հակամարտության փոքր հավանականությունը բացատրվում է նրանով, որ, ինչպես հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Սիրիայի ոչնչացման դեպքում գլոբալ սպառնալիք կստեղծվի ողջ աշխարհի, առաջին հերթին Մերձավոր Արեւելքի համար:
Արաբագետը նաեւ ընդգծեց, որ նոր կոալիցիայի ստեղծումն, ինչ-որ առումով, թուլացրել է Թուրքիայի դիրքերը սիրիական հակամարտությունում: Այդկերպ փորձ է արվել սահմանափակել Թուրքիայի գործողությունների ինքնուրույնությունը: «Հնարավոր է Եգիպտոսի դերի ակտիվացում Սիրիայում ճգնաժամի կարգավորման գործընթացում, հաշվի առնելով հին դաշնակցային հարաբերություններն ԱՄՆ-ի հետ»,-ասաց Գրիգորյանը:




























