Թուրքիայի Բոլու քաղաքում, միջին դասարաններում սովորող 2 աշակերտուհի քաղաքի կենտրոնում գտնվող այգու մեջ կատաղի իրար են ծեծել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը.  Բոլուի միջնակարգ դպրոցներից մեկում սովորող 2 աշակերտուհի դասի ժամանակ իրար հետ վիճել են, որին հետեւել են փոխադարձ հայհոյանքները։ Երկու աղջիկները պայմանավորվում են հարցերը պարզաբանել Բոլուի Կարմիր մահիկի այգում։

Երկու աշակերտուհին էլ պայմանավորված ժամին հանդիպում են նախատեսված վայրում եւ սկսում վիճաբանություն, որն արագ վերաճում է կատաղի ծեծկռտուքի։

Ծեծկռտուքի ժամանակ աղջիկներից մեկին հաջողվում է մյուսին տապալել գետին, բռնել նրա երկու ձեռքը եւ թքել նրա երեսին։

Այդ ընթացքում, աղջիկների ընկերները բջջային հեռախոսով տեսագրում էին տեղի ունեցող ծեծկռտուքը եւ երկրպագում իրար ծեծող աղջիկներին։