Ռուսաստանի Օմսկի շրջանում «ՄԻ-8» ուղղաթիռ է ընկել, որում եղել է 20 մարդ: Նրանցից երեքը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, մնացածներն օգնության կարիք չեն ունեցել:
Վթարը տեղի է ունեցել Օմսկ քաղաքից 250 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնող Սեդելնիկովո բնակավայրի մոտ: Վայրէջքից առաջ ուղղաթիռը հայտնվել է անվերահսկելի պտույտի մեջ, ընկել է գետնին ու կոտրվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Օմսկի մարզի գլխավոր վարչությունում հստակեցրել են, որ «Սեդելնիկովո ավանում ուղղաթիռի ընկնելու մասին տեղեկությունն ստացվել է տեղի ժամանակով 18:07-ին:




























