Իսրայելական զինվորականները «Երկաթե գմբեթ» անվանումը կրող հակակրթիռային պաշտպանության համակարգ են ստեղծել՝ Թել Ավիվը պաղեստինյան հրթիռներից պաշտպանելու համար: Այս մասին հայտնել է «ՑԱԽԱԼ»-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով, «Երկաթե գմբեթի» 5-րդ մարտկոցը գործի է դրվել քաղաքի շրջակայքում, մնացած 4-ը գործում են հիմնականում հարավային շրջաններում:
Նշվում է, որ իրավիճակի լարման պատճառով 5-րդ մարտկոցը ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերին է փոխանցվել նախատեսվածից երկու ամիս առաջ, հաղորդում է «Ռոսբալտը»: Հակահրթիռային պաշտպանության համակարգի «Երկաթե գմբեթ» համակարգը բռնում է 5-70 կմ հեռահարության հրթիռները, ինչպես նաեւ ականանետերի հրթիռները:
Այսօր ավելի վաղ Գլխավոր շտաբի պետ Բենի Հանցը հանձնարարել է ուժեղացնել հարվածները Գազայի հատվածում: «Ամպամած սյուն» անունը գրող գործողություն սկզբից ի վեր Իսրայելը ավելի քան 750 թիրախների է հարվածել Գազայի հատվածում:
Իսրայելի բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ, գիշերը, Հան Յունեսում սպանվել է քաղաքի հակաօդային պաշտպանության համար պատասխանատու Մուհամեդ Կլաբը: Ավելի վաղ ոչնչացվել էին Աբու Ջալալ ընտանիքի 4 անդամներ, որի ղեկավարը պատասխանատու էր իսրայելական տանկերի ուղղությամ կրակ բացելու համար:
Գազայի հատվածում իսրայելական օդուժի հարվածների հետեւանքով զոհվել է 38 մարդ: Նրանց մոտ կեսը խաղաղ բնակիչներ են, այդ թվում 8 երեխաներ: Վիրավորների թիվը հասնում է 300-ի:




























