Ֆրանսիացի հրուշակագործներն արդեն ամենուր պատրաստվում են Ծննդյան տոների միջոցառումներին, տեղեկացնում է  Independent-news.ru-ն: Փարիզի խանութներից մեկի այցելուները հնարավորություն են ունեցել հիանալ 5 տոննա կշռող եւ 15մ բարձրությամբ շոկոլադե ծառով:

Ստեղծագործության հեղինակը հրուշակագործ Պատրիկ Ռոժեն է: Հենց նրա շնորհիվ է, որ ծառը  ոչ միայն իրականին մոտ տեսք ունի, այլեւ ամբողջությամբ համապատասխանում է խանութի ինտերիերին:  Առեւտրի այդ կենտրոնում «բնակվում են» նաեւ շոկոլադե կապիկներ եւ այլ կենդանիներ` առանձնահտուկ տոնական մթնոլորտ ստեղծելով:

Պատրիկը հայտարարել է, որ նրա ստեղծագործության նպատակը մարդկանց ուշադրությունը հարվիրելն է շրջակա միջավայրի խնդիրներին: