Եվրամիությունում մարդատար ավտոմեքենաների վաճառքը 2012թ. հոկտեմբերին կրճատվել է 4,8%-ով՝ 2011թ. հոկտեմբերի համեմատ մինչեւ 959 412 հատով, ասված է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) զեկույցում, գրում է Autonews.ru-ն։

Այսպես, ավտոմեքենաների վաճառքի ծավալը տարեկան կտրվածքով գրեթե չի փոխվել Գերմանիայում (+0,5%), զգալի աճել է Մեծ Բրիտանիայում (+12,1%) եւ կրճատվել Իտալիայում (-12,4%), Իսպանիայում (-21,7%) եւ Ֆրանսիայում (-7,8%)։

2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ավտոմեքենաների վաճառքի ծավալը ԵՄ-ում կրճատվել է 7,3%-ով։ 2012թ. հոկտեմբերին Volkswagen կոնցեռնի (Audi, Volkswagen, SEAT, Skoda) վաճառքի ծավալը կազմել է 244 595 ավտոմեքենա (+1,6%՝ նախորդ տարվա համանման ժամկետի համեմատ), PSA Peugeot Citroen դաշինքինը՝ 118 143 ավտոմեքենա (-5,1%), Ford կոնցեռնինը՝ 72 330 ավտոմեքենա (-8,3%), General Motors-ինը (Opel, Chevrolet, Vauxhall)՝ 68 481 ավտոմեքենա (-14,3%), Renault (Renault, Dacia)՝84 783 ավտոմեքենա (-21,6%), Fiat (Fiat, Alfa-Romeo, Lancia)՝63 256 ավտոմեքենա (-5,6%), BMW (BMW, MINI)՝ 61 107 ավտոմեքենա (-1,7%), Daimler (Mercedes-Benz, Smart)՝ 51 330 ավտոմեքենա (+2,7%), Volvo Car Corp.՝ 19 220 ավտոմեքենա (+2,5%), Toyota Group (Toyota, Lexus)՝ 38 442 ավտոմեքենա (+1,1%), Nissan (Nissan, Infiniti)՝ 32 197 ավտոմեքենա (+0,2%), Hyundai՝ 32 355 ավտոմեքենա (+10,9%), Suzuki՝ 10 527 ավտոմեքենա (-13,7%), Mazda՝ 6365 ավտոմեքենա (-20,8%), Honda՝ 9970 ավտոմեքենա (-18,4%), KIA՝ 27 107 ավտոմեքենա (-5,3%), Mitsubishi՝ 5281 ավտոմեքենա (-25,8%), Jaguar Land Rover՝8656 ավտոմեքենա (+11,9%)։