Իրաքի Տիգրիթ քաղաքում (Բաղդադից 160 կմ հեռավորության վրա), այսօր՝ նոյեմբերի 17-ին, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել են 7 շիա ուտավորներ Իրանից եւ Պակիստանից:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ականապատված մեքենան պայթել է օտարերկրյա ուխտավորներով լի ավտոբուսների մոտ:
Ուխտավորները Բաղդադ էին վերադառնում Սամարա կատարած այցից հետո, որտեղ գտնվում է շիաների համար սուրբ համարվող Ոսկե մզկիթը:
Եւս 25 մարդ վիրավորվել է, նրանց մեծ մասը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:




























