Ղպտիական եկեղեցին պաշտոնապես հայտարարել է Եգիպտոսի Սահմանադրական հանձնաժողովից իր ներկայացուցիչների դուրս գալու մասին: Հանձնաժողովը զբաղվում է երկրի նոր հիմնական օրենքի նախապատրաստմամբ: Ետ կանչման պատճառը նախագծի անհամապատասխանությունն է եգիպտական հասարկության բոլոր շերտերի շահերին:
Քրիսոնյաների հիմնական վերապահումը վերաբերում է նախագծի դրույթներից մեկին, որտեղ նշվում է, որ բոլոր եգիպտոսցիները պետք է հետեւեն Ղուրանին: Ղպտիների պատրիարքը հայատարել է, թե կատեգորիկ կերպով դեմ է հանդես գալիս այդ դրույթին, որը «Եգիպտոսը դարձնում է կրոնական մեկ դոկտրին ունեցող երկիր», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտոնական տվյալներով, Եգիպտոսում քրիստոնյա ղպտիների թիվը հասնում է մոտ 10 միլիոնի, քրիստոնյաների ընդհանուր թիվը գրեթե 17 մլն է, բնակչության ընդհանուր թվի մոտ 20%-ը:




























