Ֆինլանդիայի հարավ-արեւելքում նոյեմբերի 17-ին երեք հոգու սպանված են գտել։ Ենթադրվում է, որ ընտանիքի հայրը սպանել է կնոջն ու դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել։
Հանցանքի դրդապատճառները դեռ չեն հաղորդվում, գրում է LifeNews-ը։
Դեպքի վայրում իրավապահ մարմինների պարեկային երեք մեքենաներ են հերթապահում, նաեւ՝ բժշկական խումբ։
Իշխանությունները հայտնել են, որ բնակավայրի մնացած բնակիչներին ոչինչ չի սպառնում։




























