Գիտնականներն ուսումնասիրել են XVI դ. դանիացի հայտնի աստղագետ Տիխո Բրագեի աճյունը եւ եկել այն եզրահանգման, որ նրա մահը բռնության հետեւանք չի եղել, ինչպես նշվում է մահվան վարկածներից մեկով:
Այդ վարկածի համաձայն` գիտնականին թունավորել է նրա աշակերտը` մեկ այլ հայտնի աստղագետ Յոհան Կեպլերը, ով նրա աշակերտն էր: Սակայն հետազոտությունները պարզել են, որ նրա օրագանիզում սնդիկի պարունակությունը չէր կարող մահվան պատճառ դառնալ:
Բացի այդ, նրանք ուսումնասիրել են Բրագեի քթի կանաչ բծերը եւ եկել այն եզրահանգման, որ քթի պրոթեզը ոչ թե արծաթից էր, այլ պղնձից: Պրոթեզը Բրագեին անհրաժեշտ էր եղել այն բանից հետո, երբ մենամարտերից մեկում կորցրել էր քթի մի մասը:
Բրագեի մահվան ճշգրիտ պատճառը մինչ այժմ անհայտ է: Լեգենդներից մեկի համաձայն՝ հետեւելով պալատային էթիկայի կանոններին, Բրագեն ընթրիքի ժամանակ չի կարողացել հեռանալ թագավորական սեղանից եւ մահացել է միզապարկի պայթյունի հետեւանքով:
Նշենք, որ Բրագեի տվյալների հիման վրա Կեպլերը հիմնադրել է տեսական աստղագիտությունը եւ հայտնագործել մոլորակների շարժումը բնութագրող 3 օրենքները:




























