Վրաստանին վերաբերող ցանկացած հարց հետաքրքիր է ՆԱՏՕ-ի համար:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Բատու Կուտելիան նոյեմբերի 17-ին կոչ է արել վրացի բոլոր քաղաքական գործիչներին  սեփական ելույթներում  հաշվի առնել, որ Վրաստանին վերաբերող  բոլոր հարցերը հետաքրքիր են ՆԱՏՕ-ի համար, հաղորդում է  «Նովոստի Գրուզիան»:

Կուտելիայի խոսքով` հաջող անցկացված խորհրդարանական ընտրությունները ՆԱՏՕ-ի ԽՎ-ին հնարավորություն ընձեռեց Վրաստանի ԱԳՆ-ից միանգամից գործողությունների պլան պահանջել. «Կարեւոր է, թե որքան հաջող մենք կհաղթահարենք այս փուլը: Մյուս կողմից այսօր շատ զգայուն պահ է, քանի որ իշխանության փոփոխություն է տեղի ունեցել, եւ քաղաքական բոլոր գործիչները պատասխանատվություն են կրում: Նրանք իրենց հռետորության մեջ պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ ցանկացած հարց, ինչ կատարվում է Վրաստանում, հետաքրքիր է ՆԱՏՕ-ի համար»: