Ուկրաինական FEMEN շարժման առաջնորդ Աննա Գուցոլին արտաքսել են Ռուսաստանից, նա «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Ռուսաստանում եւ երբեք այլեւս չի կարող մուտք գործել այդ երկիր: Այս մասին հաղորդում է շարժման կայքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աննա Գուցոլը ձերբակալվել է նոյեմբերի 16-ին, Սանկտ Պետերբուրգում: FEMEN-ի տվյալներով, նա գիշերն անցկացրել է մեկուսարանում: Պահակախմբի ուղեկցությամբ նրան տեղափոխել են Փարիզ մեկնող օդանավ:
Ինչպես հաղորդում է РБК-ն, ներկայումս բացի շարժման առաջնորդից Ռուսաստան մուտք գործելու արգելք է դրվել նաեւ շարժման 3 այլ ակտիվիստուհիների վրա, ովքեր ՌԴ նախագահի ընտրությունների օրը ընտրատեղամասում ակցիա էին կազմակերպել: Ակտիվիստուհիները կիսամերկ մտել էին տեղամաս եւ փորձել էին «գողանալ» գործող նախագահի ձայներով լի քվեատուփը:





























