Վրաստնի դատախազությունը նոյեմբերի 17-ին պաշտոնական մեղադրանք է առաջադրել ՆԳ նախկին փոխնախարար Շոթա Խիզանիշվիլիին` պաշտոնական լիազորությունների գերազանցման եւ մասնավոր շփման ժամանակ գաղտնիք հայտնելու համար:
Ինչպես լրագրողներին հայտարարել է փաստաբան Մամուկա Չաբաշվիլին, նախկին փոխնախարարին մասնավորպես մեղադրում են վարց քաղաքական գործիչների հեռախոսզրույցների`դատարանով չթույլատրված գաղտնալսումների կազմակերպման մեջ, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Մեկ օրվա ընթացքում դատարանը որոշում պետք է կայացնի Խիզանիշվիլիի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ:




























