Իր 95-ամյակը տոնած հայտնի ռուս թատերական ռեժիսոր Յուրի Լյուբիմովն իրեն ավելի լավ է զգում եւ հենց հիվանդասենյակում սկսել է աշխատել Մոլյերի «Կանանց դպրոցը» պիեսի թատերական նոր բեմադրության վրա: Այս մասին հայտնել է նրան բուժող բժիշկը՝ Ելենա Վասիլեւնան:

Նրա խոսքով, Լյուբիմովն արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այդ ներկայացումը կբեմադրվի «Էրմիտաժ» թատրոնում:

Խոսելով Լյուբիմովի վիճակի մասին, բժշկուհին նշել է, որ այն դեռեւս «ալիքաձեւ է»:

Հիշեցնենք, որ Լյուբիմովը հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 12-ին: Այնուհետեւ հաղորդվել է, որ ռեժիսորը կոմայի մեջ է ընկել, հոկտեմբերի 31-ին ռեժիսորի վիճակն սկսել է բարելավվել եւ նա դուրս է եկել կոմայից:

Սեպտեմբերի 30-ին Լյուբիմովը նշել է իր 95-ամյակը: