Բացի Մարսի վրա կյանք որոնելուց, Curiosity-ն սկսել  է զբաղվել Կարմիր մոլորակի եղանակի ուսումնասիրությամբ: Գեյլա խառնարանում գտնվող մարսագնացը  արդեն կազմել է քամիների քարտեզը, գրում է «WebPro News»-ը: Մասնագետներին մի փոքր զարմացրել են ստացված տվյալները, քանի որ նրանք ենթադրում էին, որ քամիները փչում են Շարպ լեռան ուղղությամբ եւ այնտեղից: Սակայն պարզվել է, որ քամիները փչում են միայն խառնարանի եզրային մասերից, ինչն էլ ուժեղ փոթորիկների բացակայության պատճառն է:

Curiosity-ն ուսումնասիրել է նաեւ մթնոլորտային ճնշումը:  NASA-ում հակված են կարծել, որ Մարսի մթնոլորտը պաշտպանում է մոլորակը տիեզերական ճառագայթումից: Ստացված բոլոր տվյալները հաստատում են այդ տեսությունը, գրում է  GlobalScience-ը:

Curiosity-ն ներկայումս վերցրել է բնահողի նմուշներ եւ հատուկ սպեկտրոմետրի օգնությամբ անալիզ է կատարել, որի տվյալները շուտով կուղարկվեն Երկիր: