Ամերիկյան նեյրովիզիոլոգները հետեւել են բրազիլացի մեդիումների ուղեղի աշխատանքին՝ սեանսի ժամանակ, երբ նրանք տեքստ են գրում վաղուց մահացած մարդկանց կամ հոգիների «թելադրմամբ»: ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անգամ համալսարանին կից քոլեջի գիտնականների խումբը Էնդրյու Նյուբերգի գլխավորությամբ, փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունենում մեդիումների ուղեղում սեանսների ժամանակ, հետեւելով դրանց աշխատանքին տոմոգրաֆի օգնությամբ:
Գիտնականները հավաքել են 5 փորձառու եւ 5 սկսնակ մեդիումների եւ նրանց արյան մեջ ներարկել փոքր քանակությամբ ռադիոակտիվ «նշաններ», որոնք անհրաժեշտ են տոմոգրաֆի աշխատանքի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով PLoS One ամսագրի հոդվածը:
Պարզվել է, որ փորձառու եւ սկսնակ մեդիումների ուղեղը տարբեր կերպ են աշխատել սեանսի ժամանակ: «Փորձառուների» ուղեղի նյարդային բջիջների ակտիվությունը նկատելիորեն նվազել է:
Նեյրոֆիզիոլոգների խոսքով, ուղեղի ճակատային մասում, քունքերի մետ ազդակների հաճախականությունը նվազագույնի է հասել, որը բնորոշ է քնած կամ գիտակցությունը կորցրած մարդուն:
Մյուս կողմից, սկսնակների սփիրիթուալիստների ուղեղը կտրուկ ակտիվացել է հոգիների «թելադրանքով» տեքստ գրելու սեանսի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, էքստրասենսների այդ խումբը փորձել է վերահսկել սեանսի ընթացքը:
Գիտնականների խոսքով, այդ տարբերությունները նկատվել են նաեւ տեքստերում, որոնք գրվել են փորձի ժամանակ: Փորձառու մեդիումների «աշխատանքները» ավելի բարդ են եղել լեզվական եւ մտքի տեսանկյուններից:





























