ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիստներն ինտենսիվորեն շփվում են երեք կոնգրեսականների հետ, գրում է Asbarez-ը:
«Ադրբեջանական ակտիվություն» հոդվածում նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի երեք անդամներ` Ռենդի Հալթգրենը, Թեդ Պոն եւ Ջին Գրինը արտերկրից (հիմնականում` Ադրբեջանից) 20 ուղերձ են ստացել:«Օրենքով նման շփումները հրապարակման ենթակա են, սակայն հաշվետվությունները ձեւական բնույթ ունեն, օրինակ. «Ադրբեջանա-ամերիկյան ալյանսից Շարիֆզադեն կապվել է կոնգրեսական Պոյի գրասենյակի աշխատակցի հետ` ալյանսի գործունեության հետ կապված հարցերով»: Այս երեւույթն ավելի է մտահոգում. բացառված չէ, որ այստեղ ինչ-որ բան է պատրաստվում` հաշվի առնելով այն գումարները, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալները ծախսում են քարոզչության վրա: Մյուս կողմից պարզ է դառնում , որ այդ ալյանսը հարթակ է ծառայում Ադրբեջանի իշխանությունների համար»,-նշում է թերթը:
«Եկել է պատասխան գործողությունների ժամանակը: Եթե դուք բնակվում եք նշված կոնգրեսականներից որեւէ մեկի տարածքում, զանգեք, գրեք, հանդիպեք նրանց հետ: Թող իմանան, որ դուք նրանց հետեւում եք: Սա կսթափեցնի ցանկացած ընտրված պաշտոնյայի: Մեզնից, ինչպես նաեւ քաղաքացիներից են կախված Իլհամ Ալիեւի` ստի եւ փողի վրա հիմնված հակահայկական արշավի դեմ պատասխան քայլերը»,-գրում է թերթը:Հեղինակը նաեւ քննադատում է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի գործունեությունը, ում ադրբեջանական կողմը թույլ չէր տվել այցելել Ջուղա: «Կապվեք Պետքարտուղարության հետ եւ պահանջեք, որ իրենց դեսպանի թուլակամությունը վերացնեն»,-գրում է թերթը:





























