Թաիլանդի հարավում նոյեմբերի 18-ին ուղեւորատար գնացքում պայթյուն է որտացել: Արդյունքում զոհվել է 2 մարդ, եւս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել:

Ըստ իրավապահ մարմինների` պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքը:Մինչեւ պայթյունը անհայտ անձինք կրակ են բացել շարժակազմի վրա եւ անհետացել: Նախնական տվյալներով` կատարվածի  պատասխանատվությունը կրում է տեղի անջատողական խմբավորումներից մեկը: Պատահարը տեղի է ունեցել Բարաք Օբամայի այցի նախօրեին, գրում է  «ՌԻԱ Նովոստին»: