Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա ալ Սաուդը ողնաշարի վիրահատության է ենթարկվել Էլ Ռիյադում, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ վիրահատական միջամտությունը հաջող է անցել, թեեւ արեւմտյան լրատվամիջոցները կասկած են հայտնել այդ կապակցությամբ:Վերջին երկու տարում 87- ամյա Աբդալան արդեն չորրորդ անգամ է ողնաշարի վիրահատության ենթարկվում:





























