Ֆրանսիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ նույնասեռական ամուսնությունների  եւ նման ընտանիքների կողմից երեխաների որդեգրման:

Ըստ կազմակերպիչների` ակցիաներ են անցկացվել  երկրի 75 քաղաքներում:Փարիզի ոստիկանությունը հայտնում է, որ փողոց է դուրս եկել  առնվազն 70 հազ. մարդ: Ինչպես տեղեկացնու է BBC-ին, ակցիային աջակցել են պահպանողականներն ու կաթոլիկական կազմակերպությունները:Ցուցարարների թվում են տասնյակ քաղաքապետեր, ովքեր հայտարարել են, որ մտադիր չեն ճանաչել նման ամուսնությունները: