Գանայում երկու ավտոբուսների բախման արդյունքում 31 մարդ է զոհվել, եւս 30-ը վիրավորվել է:
Պատահարը տեղի է ունեցել Կոգնի քաղաքի մոտ`մայրաքաղաքից 650 կմ հեռավորության վրա: Ըստ ականատեսների` ավտոբուսներից մեկը վազանց է կատարել եւ դուրս եկել հանդիպակաց գիծ: Երկու վարորդներն էլ մահացել են, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























