Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների բողոքները հանգեցրել են Լատինական Ամերիկայում ամենահայտնի ցլմարատի չեղյալ հայտարարմանը:

Ավելի քան կես դար այն կազմակերպվում է  Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում եւ մեծ ժողովրդականություն է վայելում: Այս տարի նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 1-6-ը, սակայն կազմակերպիչներն ստիպված են եղել չեղյալ համարել` «վեճերից եւ դիմակայությունից խուսափելու համար` հանրության մեջ ստեղծված մթնոլոտի հետ կապված»:

Միաժամանակ` ցլամարտի սիրահարները խնդրել են վերականգնել միջոցառումը, որի չկայացումը կհարվածի ավելի քան 60 հազ. մարդու, որոնք այս կամ այն կերպ կապված են միջոցառման կազմակերպման հետ:Այդուհանդերձ, կազմակերպիչ ընկերությունը որեւէ պատասխան չի տվել ցլամարտի սիրահարներին: Ավելին, ետ են վերդարձվել նախպես վաճառված տոմսերի գումարները, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: