Էկվադորում մերժվել է առաջիկա ընտրություններում ավանակի թեկնածության գրանցումը:
Կենդանին առաջադրվել էր Գուայակիլ քաղաքի մի խումբ բնակիչների կողմից: Ինչպես հաղորդում է AP-ն, նոյեմբերի 15-ին քաղաքի 40 բնակիչներ ավանակի վզին փողկապ էին կապել եւ տարել ընտրական հանձնաժողով:Ակցիայի կազմակերպիչներից Դանիել Մոլինան հայտարարել է, որ իրենց գործողությունների նպատակը դեկտեմբերի 17 –ին կայանալիք ընտրությունների կարեւորության վրա ուշադրություն հրավիրելն էր, եւ ակցիան ամենեւին նպատակ չուներ որեւէ թեկնածուի կամ կուսակցության վիրավորելու:




























