Չինաստանի Գույչժոու նահանգում աղբի կնտեյներում հինգ անտուն երեխաների մարմիններ են գտել, հաղորդում է «Beijing News»-ը:

Մոտավորապես 10 տարեկան հինգ տղաների մարմինները նոյեմբերի 16-ի առավոտյան գտել են աղբահավաքները:Ոստիկանությունը բացառում է սպանության վարկածը: Նրանց կարծիքով, երեխաները տաքնալու համար մտել են աղբի բաքի մեջ, քնել  են եւ  խեղդվել: Բաքի կափարիչը կարող էր գրեթե հերմետիկ փակվել` թույլ չտալով օդի մուտքը: