Չինաստանի Ֆուան քաղաքում հազարավոր չինացիներ անկարգություններ են հրահրել` ջարդելով մի քանի ոստիկանական մեքենա եւ շրջելով երեք միկրոավտոբուս:
Բողոքի ալիքը բռնկվել է քաղաքի գլխավոր փողոցում տեղի ունեցած ճանպարհատրանսպորտային պատահարից հետո, հաղորդում է «ABCnews»-ը: Ականատեսները հաղորդում են, որ մարդկանց զայրացրել է այն, որ ոտիկանությունը եւ բժիշկները միայն մեկ ժամ անց են հասել դեպքի վայր: Հոնկոնգում տեղակայված Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կենտրոնն էլ տեղեկատվություն է տարածել` հայտարարելով, թե անկարգությունների պատճառը տեղական ոստիկանությունում տիրող կոռուպցիան է: Նրանց գնահատականներով` ոստիկանության հետ բախումներին մասնակցել է 10000 մարդ, ջարդվել է 10 ոստիկանական մեքենա, տուժել է շուրջ 20 մարդ:




























