Քենիայում անհայտ անձինք նռնակ են նետել ուղեւորատար միկրոավտոբուսի մեջ:

Պայթյունի արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել, 10 մարդ վիրավորվել է: Չի բացառվում, որ զոհերի եւ տուժածների թիվն ավելանա:Ահաբեկչությունը տեղի է ունեցել Իսթլի շրջանում, որտեղ հիմնականում սոմալեցիներ են բնակվում, հաղորդում է «Ինտրեֆաքսը»: