Գազայի հատվածում իսրայելական հրթիռի հարվածից ավերվել է Russia Today հեռուստաալիքի գրասենյակը: Հեռուստաալիքի նկարահանող խումբը չի տուժել:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հեռուստաալիքի արաբերենով հեռարձակվող տարբերակի գրասենյակը («Ռուսիա ալ-յաում») գտնվում էր շենքի վերջին՝ 11-րդ հարկում, որտեղ տեղակայված են նաեւ տարբեր երկրների մեդիա-ընկերությունների գրասենյակներ, այդ թվում Sky News-ի, ITV-ի եւ այլ պաղեստինյան գործակալությունների գրասենյակները:
Շենքում ավերվել է նաեւ «Ալ-Քուրդս» հեռուստաալիքի գրասենյակը, որը, ըստ որոշ տեղեկությունների, սերտ կապեր ունի «ՀԱՄԱՍ» շարժման հետ: Ավիահարձակման արդյունքում վիրավորվել են 6 լրագրողներ, որոնցից մեկի ոտքը կտրել են, հաղորդում են պաղեստինյան բժիշկները:
Ականատեսների խոսքով, շենքը լրջոներ վնասվել է:
Ներկայումս Russia Today-ի աշխատակիցները տեղափոխվել են 5-րդ հարկ, որտեղ գտնվում է «Մաան» գործակալության գրասենյակը:




























