Նոյեմբերի 18-ին գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև 2 աստիճան ցուրտ, տեղեկացնում է ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունը: Ըստ աղբյուրի Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-21-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ին գիշերը կբարձրանա 2-3, 19-20-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-21-ին կդիտվի ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում:





























