Այսօր Վանաձորում սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով քույրը սպանել է եղբորը: Նրանք կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որի ընթացքում քույրը դանակով հարվածներ է հասցրել եղբորը եւ վերջինս տեղում մահացել է: Քույրը 37 տարեկան է, իսկ եղբայրը` 49:

Նշենք, որ նրանց ընտանիքում հաճախ են սուր վեճեր տեղի ունեցել: Ավելին, տարիներ առաջ հերթական վիճաբանության ժամանակ դարձյալ դանակահարել էր եղբորը, գործով զբաղվում էին իրավապահները:

Տեղեկության վերաբերյալ մանրամասներ կհայտնենք ավելի ուշ: