Իսրայելական ռազմաօդային ուժերի գրոհի արդյունքում նոյեմբերի 18-ին սպանվել է ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկը:
Գազայի հատվածից նոյեմբերի 14-ից Իսրայելի ուղղությամբ 500 հրթիռ է արձակվել, միայն 267 –ը ոչնչացվել են օդում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իսրայելն իր հերթին ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին արդեն հինգերորդ օրը: Հակամարտության արդյունքում զոհվել է ավելի քան 50 պաղեստինցի, այդ թվում` 11 երեխա, տուժել է 450 մարդ: Իսրայելական կողմից կա երեք զոհ եւ տասնյակ վիրավորներ:




























